211652_close_icon
views-count20054 դիտում article-date 10:38 11-07-2017

Գյումրիում ոստիկանները ծեծել են ֆայտոնչի Սամվելին. ոստիկանն ազատվել է պաշտոնից. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ aravot.am-ը տեղեկություն տարածեց այն մասին, որ նախօրեին Գյումրու Վարդանանց հրապարակում վիճաբանության է տեղի ունեցել ոստիկանների և գյումրեցի հայտնի ֆայտոնչի Սամվելի միջև: Վեճի պատճառը եղել է այն, որ ոստիկաններից մեկը փորձել է ոչ սթափ վիճակում ֆայտոն նստել, որից հետո տեղի է ունեցել ծեծկռտուք: Այս տեղեկությունը ֆայտոնչի Սամվելն Armtimes.com-ի հետ զրույցում հերքեց, բայց միաժամանակ տեղեկացրեց, որ իր ոտքն է կոտրվել՝ ընկնելու պատճառով: Գյումրիում խոսվում է, որ դեպքն իսկապես եղել է: «Ոտքս է ջարդվել, բայց չեն ծեծել, ընկել եմ, հի­մա լավ եմ»,- Armtimes.com-ի հետ զրույցում կաշկանդված պատասխանեց Սամվելը: Տեղեկացանք, որ նախորդ երկու օրերին Գյումրիի ԲԿ ոտքի վնասվածքով քաղաքացի չի դիմել: Ոստիկանությունից դեպքի առնչությամբ Armtimes.com-ին փոխանցեցին. «Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ -գնդապետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարությամբ Ներքին անվտանգության վարչու­թյունում ծառայողական քննություն է սկսվել, բացի այդ, ոստիկանության պետի հրամանով ոստիկա­նության մեկ ծառայող ազատվել է զբաղեցրած պաշտոնից և ուղարկվել կադրերի ոեզերվ»,- ասաց Աշոտ Ահարոնյանը՝ չցանկանալով նշել ոստիկանի պաշտոնը և անունը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր