5374 դիտում
10:56 11-07-2017
Քանի որ ես Ձեզ էի կասկածում իմ վերարկուն գողանալու մեջ, իմ մեջ Ձեր հանդեպ տհաճ նստվածք է մնացել. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Երբեք ժամանակ չեմ ունեցել հետևելու «Ոսկե ծիրան» փառատոնի ցուցադրություններին, բայց վստահ եմ, որ դա կարևոր մշակութային իրադարձություն է և ընդհանուր առմամբ Հայաստանին օգտակար է, որովհետև մեր երկրի պատիվը բարձր է պահում: Սակայն եթե հիմա հետևենք Ֆեյսբուքին, ապա կարող է տպավորություն ստեղծվել, թե «Ոսկե ծիրանում» և դրա շուրջ կատարվող միակ իրադարձությունը սեռական փոքրամասնությունների մասին ֆիլմ ցույց տալը կամ չտալն է:
Այստեղ «հայու գենի» և ազգային-ազատագրական պայքարի կողմնակիցները պայքարի լուրջ ճակատ են տեսնում: Իսկ ԼԳԲՏ-ի չափից դուրս ակտիվ պաշտպանները առիթ են ման գալիս մեր հասարակությանն անհանդուրժողականության մեջ մեղադրելու և այդ հողի վրա որոշակի «հասարակական ակտիվիզմ» ծավալելու համար: Քանի որ` եթե ամեն ինչ լավ է, և սեռական փոքրամասնություններին Հայաստանում չեն ճնշում, ապա այդ անզիջում պայքարը ոչ մեկին, այդ թվում և եվրոպական կառույցներին պետք չի լինի:
Այդ երկու ծայրահեղությունների արանքում կա մեր հասարակության մեծամասնությունը, որին այդ խնդիրն առանձնապես չի հետաքրքրում՝ դե, գուցե մի երկու ստատուս գրեն՝ «ազգային ոգով տոգորված», հետո կմոռանան: Դա էլ նյութ է՝ եվրոպական կառույցներին «տագնապալի զեկույցներ» գրելու համար:
Անձամբ ես կողմ եմ փառատոնի շրջանակներում նախատեսված բոլոր ֆիլմերը ցույց տալուն՝ մինչդեռ կինոթատրոնների և մանավանդ հեռուստատեսության համար գործում են որոշակի օրինական սահմանափակումներ: Բայց այդ երկրորդական, անկարևոր, ոչ հրատապ խնդրի շուրջ բանավեճը խոսում է մեկ այլ՝ այս անգամ արդեն իսկապես մտահոգիչ միտումի մասին. Ֆեյսբուքը հասարակության վզին փորձում է փաթաթել այնպիսի օրակարգեր, որոնք հաճախ ստվերում են կարևոր կենսական խնդիրները:
Ցույց կտան ինչ-որ մի ֆիլմ փառատոնի շրջանակներում, թե ցույց չեն տա՝ դրանով հաստատ պայմանավորված չեն մեր տնտեսության, անվտանգության, կրթության, անգամ մշակույթի և նույնիսկ բուն կինոյի խնդիրները: Մի քանի տասնյակ մարդ կարող է ցանկացած մանր թեմա մի քանի օրով դարձնել ֆեյսբուքի «հիթը», որից հետո թեման վերանում է ասպարեզից՝ ոչ մի հետք չթողնելով մարդկանց հոգիներում և սրտերում՝ բացի տհաճ արտահայտություններից, որոնք երկու «ճամբարների» ներկայացուցիչները թույլ տվեցին իրար հասցեի: Այն հին անեկդոտի նման՝ «ես իմ վերարկուն գտա, բայց քանի որ ես Ձեզ էի կասկածում իմ վերարկուն գողանալու մեջ, իմ մեջ Ձեր հանդեպ տհաճ նստվածք է մնացել»»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
8086 դիտում
17:26 02-08-2017
Մայրաքաղաքի փողոցներում նստվածք ունեցող դիտահորերը կբերվեն ասֆալտի մակարդակին հավասար նիշի
9750 դիտում
18:49 17-06-2020
Ըմբշամարտի ֆեդերացիա. Ռոման Ամոյանի հանդեպ կատարվածը տհաճ է և անցանկալի
Այս բաժնից
937 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1066 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
748 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»