211652_close_icon
views-count8089 դիտում article-date 17:26 02-08-2017

Մայրաքաղաքի փողոցներում նստվածք ունեցող դիտահորերը կբերվեն ասֆալտի մակարդակին հավասար նիշի

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել էր մայրաքաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցների առանձին դիտահորերի նստվածքներին, ինչի պատճառով որոշակի անհարմարություններ են ստեղծվում ինչպես հետիոտնի, այնպես էլ երթևեկության մյուս մասնակիցների համար: Խնդրի հնարավորին արագ լուծման նպատակով Երևանի քաղաքապետարանի ոլորտային պատասխանատուներին և «Վեոլիա Ջուր» ընկերությանը տրվել էին կոնկրետ հանձնարարականներ: Ըստ այդմ, նստվածք ունեցող դիտահորերի գույքագրմանը զուգահեռ, այս օրերին ընթանում են նստվածքների վերացման և դիտահորերի կարգաբերման աշխատանքները. դիտահորերը կբերվեն ասֆալտի մակարդակին հավասար նիշի:

Նմանատիպ նյութեր