14338 դիտում
18:30 11-07-2017
Հզոր դպրոց է ստեղծվել. սա մեծ նվեր է համայն հայության համար. Սփյուռքի նախարար
Հուլիսի 10-ին, աշխատանքային այցով Լիբանանում գտնվող ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանի ուղեկցությամբ այցելել է Բեյրութի Ազգային միացյալ վարժարանի նորակառույց համալիր, որտեղ նախարարին դիմավորել են Լիբանանի Հայոց Թեմի Առաջնորդ Շահե արքեպիսկոպոս Փանոսյանը, Ազգային վարչության ատենապետ Հակոբ Հավաթյանը, ներկայացուցիչներ Հակոբ Լուսարարյանը, Սյուզի Սեմերջյանը, վարժարանի տնօրեն Թալին Մարտիրոսյանը:
Նախարար Հրանուշ Հակոբյանը ընդգծել է ուսուցիչների՝ Հայաստանում վերապատրաստում անցնելու և փորձի փոխանակում իրականացնելու կարևորությունը:
«Հայերն աշխարհին ապացուցել են՝ որտեղ էլ ապրեն, նպաստելու են այդ երկրի զագացմանը: Լիբանանը դրա լավագույն օրինակն է: Ուրախ եմ, որ այսպիսի հզոր դպրոց է ստեղծվել Սփյուռքի մայրաքաղաք Լիբանանում: Սա մեծ նվեր է ոչ միայն լիբանանահայության, այլև համայն հայության համար»,- նշել է Սփյուռքի նախարարը:
Նմանատիպ նյութեր
1694 դիտում
15:40 10-12-2018
Այս ընտրությունը հաղթանակ է ոչ միայն Հայաստանի քաղաքացիների այլ համայն հայության համար. ՍԴՀԿ-ն ուղերձ է հղել
Այս բաժնից
1099 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
868 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են
1081 դիտում
21:40 19-12-2024
Ադրբեջանը պաշտոնապես միացել է «Իսլամական ութնյակ»-ին