211652_close_icon
views-count2658 դիտում article-date 13:33 12-07-2017

Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհը դարձել է մասամբ միակողմանի երթևեկելի

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի դրությամբ, Սևան – Մարտունի - Գետափ ավտոճանապարհի 118- րդ կմ-ում ՋԷԿ-ի ջրատար խողովակի վթարի հետևանքով ավտոճանապարհը մոտ 20մ երկարությամբ վնասվել է և դարձել միակողմանի երթևեկելի: Այս պահին Մարտունու ճանապարհաշինարարները կատարում են աշխատանքներ՝ երկկողմանի երթևեկությունը վերականգնելու համար: [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր