211652_close_icon
views-count5655 դիտում article-date 17:27 13-07-2017

Գետափ-Մարտունի ավտոճանապարհը երթևեկելի է միակողմանի

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, Մ-10 ավտոճանապարհի Գետափ-Մարտունի հատվածի 6-րդ կմ-ին հարակից ՋԷԿ-ը սնուցող ջրատար խողովակից տեղի է ունեցել ջրի արտահոսք, ինչի հետևանքով ավտոճանապարհի ասֆալտի շերտը (մոտ 20 մ երկարությամբ) վնասվել է, ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի: Իրականացվում են ճանապարհահատվածի նորոգման աշխատանքներ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Նմանատիպ նյութեր