28356 դիտում
10:21 13-07-2017
Տավուշի մարզի հաճախակի գնդակոծության ենթարկվող սահմանապահ Բաղանիս համայնքում բացվեց ոռոգման ջրագիծ, որի շնորհիվ գյուղացին ավելի ամուր կկանգնի իր հողին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հուլիսի 12-ին, Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս համայնքում պաշտոնապես շահագործման հանձնվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի հովանավորությամբ կառուցված ոռոգման ջրագիծը: Ոռոգման համակարգը կառուցվել է նաև արգենտինահայ Դեվեճիէան, Էքսերճիէան, Շիմշիրօղլու ընտանիքների ֆինանասավորմամբ:
Միջոցառմանը ներկա էին Նոյեմբերյանի համայնքապետ Կարեն Աբազյանը, հարևան համայնքների վարչական ղեկավարներ, գյուղացիներ, հյուրեր: Պարային համարով հանդես եկան Նոյեմբերյանի «Սոսե» պարային համույթի սաները:
Ջրագիծը օրհնեց տարածաշրջանի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Սմբատ քահանա Աբրահամյանը:
Բաղանիս համայնքի վարչական ղեկավար Նարեկ Սահակյանն ասաց.
- Բաղանիսն փաստացի ունի 262 տնտեսություն և 832 բնակիչ, որոնց հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու հողագործությունն է, որը ի շնորհիվ նոր ոռոգման համակարգի ունի զարգացման միտումներ: Հայաստան Համահայկական հիմնադրամի մոտ 40 մլն դրամի ներդրմամբ 54 հա տնամերձ և 7 հա խաղողի այգիներ արդեն ունեն բարձր ճնշման ոռոգման ջուր: Ի շնորհիվ ՀՀ Կառավարության որոշման, որ սահմանամերձ գյուղերի բնակիչների համար գործում է 50 տոկոս զեղճ ոռոգման ջրի համար, բոլոր բնակիչներն էլ անկասկած կկարողանան վճարել օգտագործված ջրի դիմաց:
Ոռոգման ջուրը գյուղացիների համար երազանք էր արդեն մոտ 13 տարի:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 286+
286+
Նմանատիպ նյութեր
4668 դիտում
13:21 15-09-2018
Պաշտպանը Բաղանիս և Չինարի գյուղերի գնդակոծության մասին հատուկ զեկույց կուղարկի միջազգային կառույցներին
Այս բաժնից
1999 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)