1501 դիտում
14:08 08-11-2019
«Շնորհակալություն, որ դուք կաք, ամուր եք և հողին կապված». նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի համայնք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Տավուշի մարզ մեկնարկել է սահմանամերձ Չինարի համայնքից: Նախագահը հանդիպել ու զրուցել է իրեն դիմավորելու եկած բնակիչների հետ: Դիտելով չինարեցի երեխաների պարային կատարումը՝ նախագահը նրանց Ամանորին հրավիրել է նախագահական նստավայր։
Նախագահ Սարգսյանն ասել է, որ առաջին անգամ Չինարի այցելել է ուսանողական տարիներին և հատկապես տպավորվել բնությամբ ու բնակիչների հյուրընկալությամբ։ «Ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ դուք կաք, ամուր եք և հողին կապված,-դիմելով գյուղացիներին՝ ասել է նախագահ Սարգսյանը:- Ցանկանում եմ գլուխ խոնարհել նախ և առաջ այն չինարեցիների հիշատակի առաջ, որոնք իրենց կյանքն են տվել հայրենիքի պաշտպանությանը: Ամեն օր մտածում ենք ձեր մասին, այն մարդկանց մասին, որոնք սահմանին են, ապրում են դժվարին պայմաններում, պաշտպանում են ոչ միայն իրենց ընտանիքը, ծրագրեր են կազմում իրենց երեխաների համար, այս փայլուն երեխաների համար, որ երազանքներ ունեն։ Ուզում եմ ձեզ վստահեցնել, որ դուք մոռացված չեք:
Շատ հաճելի էր, որ այսօր ձեր շարքերում տեսա այն չինարեցիներին, որոնք գնացել են Ուկրաինա, Ռուսաստան և հետ են եկել։ Մի օր բոլորը հետ են գալու: Հայրենիքը կարող ես հետդ տանել, բայց տարիների ընթացքում այդ սերը և ցավը սկսում են մեծանալ, լցվում ամբողջ մարմինդ, հոգիդ, և ուզում ես հետ գալ: Այն չինարեցիներին, ովքեր դրսում են, ասում եմ՝ հետ եկեք: Դուք պարտականություն ունեք ձեր հաջողությունը կիսելու ձեր հայրենակիցների հետ: Մենք էլ Հայաստանում՝ թե՛ որպես նախագահական ինստիտուտ, թե՛ որպես կառավարություն կամ Ազգային ժողով, պարտականություն ունենք ձեր առջև, որովհետև դուք պահպանում եք մեր երկրի լավագույն կտորը՝ Չինարին»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
5664 դիտում
23:48 19-11-2021
Միայն միասին կկարողանաք կառուցել ամուր համայնք, ամուր երկիր. Էդուարդ Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
4366 դիտում
23:02 20-07-2019
Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Լոռու մարզի Գյուլագարակ համայնք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
883 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
901 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»