12854 դիտում
18:45 13-07-2017
Լոռու, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում կիրականացվեն ներքին ոռոգման ցանցի հիմնանորոգման աշխատանքներ
Կառավարության նիստում այսօր որոշում է ընդունվել ՀՀ մարզերի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար կառավարության պահուստային ֆոնդից գումար հատկացնելի ՀՀ էներգետիկայի ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին:
Անհրաժեշտություն է առաջացել իրականցնել Լոռու, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում նախագծանախահաշվային և ներքին ոռոգման ցանցի հիմնանորոգման աշխատանքներ:
Ոռոգման համակարգերի անխափան շահագործումը կբերի ոռոգվող հողատարածքների ավելացմանը, ջրի պահանջարկի ապահովմանը:
Կառավարությունը նաև հաստատել է «Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրում» ընդգրկված դպրոցների ցանկը, որոնք ենթակա են առաջնահերթ կարգով ուժեղացման և/կամ նորի կառուցման: Վերջիններս համարվում են սեյսմիկ անվտանգության տեսակետից բարելավման անհրաժեշտություն ունեցող առաջնահերթ դպրոցներ:
Նմանատիպ նյութեր
1777 դիտում
22:14 24-10-2019
Խաչաղբյուրում ավարտվել է ոռոգման ներքին ցանցի կառուցումը. մարզպետարան
946 դիտում
20:41 25-02-2023
Լոռու և Սյունիքի մարզերում կիրականացվեն անտառապատման, անտառվերականգնման աշխատանքներ
Այս բաժնից
838 դիտում
14:43 26-10-2024
Երևանի կամուրջները կունենան տեխնիկական բնութագիր
766 դիտում
14:33 26-10-2024
Կարևորում ենք մեր երկրների միջև արդյունավետ երկխոսությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Ավստրիայի օրվա առթիվ
967 դիտում
14:30 26-10-2024
«Բալասանյան դաշինք»-ի ցուցակի ավագանու անդամների թեկնածուներն ինքնաբացարկ են հայտնել