6384 դիտում
22:52 13-07-2017
ԱՄՆ-ում դեմոկրատները Դոնալդ Թրամփի իմփիչմենթ են նախաձեռնել
Ամերիկացի դեմոկրատ կոնգրեսականներ Բրեդ Շերմանն ու Էլ Գրինը նախաձեռնել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթը։ Պատճառը վերջինի կողմից նախընտրական քարոզարշավի ընթացքում Ռուսաստանի միջամտության վերաբերյալ հետաքննությանը խոչընդոտելն է։ Համապատասխան հայտարարությունը տարածել է Շերմանը։
«Վերջերս տարածված տեղեկության համաձայն՝ Թրամփը նախընտրական քարոզարշավի ընթացքում ձգտել է ստանալ Ռուսաստանի աջակցությունը։ Այժմ այն տպավորությունն է, թե նախագահը թաքցնելու բան ունի, եթե հաշվի առնենք, որ նա փորձում էր հետաքննությունն «ուղղել» Մայքլ Ֆլինի կողմ և ՌԴ-ի նկատմամբ ավելի լայն հետաքննություն սկսել։ Վստահ եմ, որ նրա զրույցները ՀԴԲ-ի նախկինն տնօրեն Ջեյմս Քոմիի հետ և նրան աշխատանքից հեռացնելը արդարադատությանը խոչընդոտելու նպատակ են ունեցել»,- պնդում է կոնգրեսականը։
Սպիտակ տանը ժպիտով են արձագանքում դեմոկրատների փորձերին։ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Սարա Սանդերսն ասել է, որ դեմոկրատների նախաձեռնությունը ծիծաղելի է և քաղաքական խաղ է՝ իր ամենավատ դրսևորումներով։
Նմանատիպ նյութեր
2708 դիտում
18:50 31-12-2019
ԱՄՆ ընդդիմադիր դեմոկրատները պահանջում են հրապարակել Թրամփի հարկային հայտարարագրերը
1643 դիտում
12:57 28-07-2022
ԱՄՆ-ում նախկին հանրապետականներն ու դեմոկրատները մտադիր են նոր կուսակցություն ստեղծել
868 դիտում
22:37 19-06-2024
ԱՄՆ-ում դեմոկրատները սկսել են կասկածել Բայդենի վերընտրվելու հնարավորությանը
Այս բաժնից
748 դիտում
16:28 06-01-2025
Վերին Լարսը բացվել է թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար
835 դիտում
16:02 06-01-2025
Արայիկ Հարությունյանի և Ռուբեն Վարդանյանի գործերով դատավարությունը կսկսվի հունվարի 17-ին
835 դիտում
15:35 06-01-2025
Սիրիայի նոր իշխանությունները քուրդ զինյալներից պահանջել են վայր դնել զենքերը. Hurriyet