9953 դիտում
21:20 14-07-2017
Հայաստանի և Հնդկաստանի արտգործնախարարները քննարկել են միջազգային կազմակերպություններում փոխգործակցության հարցեր
Հուլիսի 14-ին հնդկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց տեղի ունեցավ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և Հնդկաստանի արտաքին գործերի պետական նախարար Շրի Ակբարի միջև։ Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Զրույցի ընթացքում նախարարներն անդրադարձան Հնդկաստանի փոխնախագահ Համիդ Անսարիի` Երևան կատարած այցելության ընթացքում Հայաստանի ղեկավարության հետ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, մտքեր փոխանակեցին տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ։
Էդվարդ Նալբանդյանն ու Շրի Ակբարը քննարկեցին միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր։
Նմանատիպ նյութեր
4003 դիտում
13:38 18-02-2018
Հայաստանի եւ Իրանի արտգործնախարարները քննարկել են փոխգործակցության հարցերը
Այս բաժնից
571 դիտում
12:08 18-01-2025
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ԵՄ անդամ երկրների 22 դեսպանի