211652_close_icon
views-count6040 դիտում article-date 22:43 14-07-2017

ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերը Կանադայում հոսպիտալացվել է

ԱՄՆ 39-րդ նախագահ 92-ամյա Ջիմի Քարթերը Կանադայում հոսպիտալացվել է՝ ջրազրկում ախտորոշմամբ: Բժիշկները հայտնում են, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին հայտում է Washington Post-ը։ ԱՄՆ նախկին նախագահ (1977-1981) Ջիմի Քարթերը կնոջ՝ Ռոզալինայի հետ ներկա է գտնվել Կանադայի Մանիտոբա նահանգում «Բնակավայրեր մարդկության համար» բարեգործական կազմակերպության ակցիային։ Բարեգործական ակցիայի շրջանակում Վինիպեգ քաղաքում կացարան է կառուցվել։ Քարթերը ջրազրկվել է ու վատ զգացել շոգից։ 2015 թվականին Ջիմի Քարթերի մոտ մելանոմա է հայտնաբերվել: 2016-ի մարտին հաղորդվել էր, որ Ջիմի Քարթերն ավարտել է քաղցկեղի դեմ բուժման կուրսը: Եվ նա հայտարարել է, որ այլևս բուժման կարիք չունի: Քարթերի նախագահությունը մասնավորապես աչքի է ընկել մարդու իրավունքների գերակայության քաղաքականությամբ: 2002-ին Քարթերը արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ մարդու իրավունքների ոլորտում ձեռքբերումների համար:

Նմանատիպ նյութեր