211652_close_icon
views-count949 դիտում article-date 14:18 04-08-2024

ԱՄՆ ամենատարեց ողջ նախագահ Ջիմի Քարթերն ասել է՝ որն է իր միակ նպատակը

ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերը, որը հոկտեմբերի 1-ին կդառնա 100 տարեկան, ունի մեկ նպատակ՝ գալիք ընտրություններում քվեարկել դեմոկրատների թեկնածու Կամալա Հարիսի օգտին, գրում է The Guardian-ը:

«Ես միայն փորձում եմ այնպես անել, որ կարողանամ քվեարկել Կամալա Հարիսի օգտին», - ասել է Քարթերն այս շաբաթ իր որդուն՝ Չիփին:

Դեմոկրատ Քարթերը, որը նախագահ է եղել 1977-1981 թվականներին, ԱՄՆ-ի ամենատարեց ողջ նախագահն է: Նա հոսփիսային խնամքի տակ է անցել 2023 թվականի փետրվարի 18-ին: 

2002 թվականին Քարթերը արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ «միջազգային հակամարտություններին խաղաղ լուծումներ գտնելու, ժողովրդավարության և մարդու իրավունքների առաջխաղացման և տնտեսական և սոցիալական զարգացմանը նպաստելու տասնամյակների անխոնջ ջանքերի համար»։

2021 թվականին նա Associated Press-ին ասել էր, որ երկարակեցության գաղտնիքը «ճիշտ մարդու հետ ամուսնանալն է»:

Նմանատիպ նյութեր