211652_close_icon
views-count20462 դիտում article-date 09:51 15-07-2017

Մամայի բալեքը թող 1 միլիոն տան բանակին և չծառայեն. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. ««Կան չծառայածների ծնողներ, որ հայրենիքի համար շատ բան են արել: Օրինակ՝ մամուլը գրեց, որ գեներալ Սեյրան Սարոյանի երկու տղաները չեն ծառայել, բայց ես գիտեմ, որ Սարոյանի ամբողջ գերդաստանը մասնակցել է Արցախյան պատերազմին»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով վերջերս հրապարակված տվյալներին, համաձայն որոնց՝ քառասունից ավելի պաշտոնյաների զավակներ չեն ծառայել, ասաց ազատամարտիկ Վիտյա Հակոբյանը: «Թող չծառայեն, մեկ է՝ չեն կարողանալու ծառայել, բամբակի մեջ մեծացած մամայի բալեք են: Բայց եթե չեն ուզում ծառայել, թող ներդրում անեն բանակի համար: Միլիոններ ու միլիարդներ ունեն, թող ամեն մեկը մեկ միլիոն գումար ներդնի բանակում՝ չծառայելու դիմաց: Թե չէ՝ ոչ ծառայում են, ոչ էլ ինչ-որ բան են անում բանակի համար»,- համոզմունք հայտնեց նա: Ազատամարտիկի խոսքով՝ վաղ թե ուշ այս հարցը ՊՆ-ում պետք է քննարկվի»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում[/b]

Նմանատիպ նյութեր