8298 դիտում
10:57 15-07-2017
Իշխանությունները հասկացել են, որ ԵՄ ներկայացուցիչների հետ կոպտությամբ չպետք է փոխհարաբերվեն. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևանի «Էրեբունի» բիզնես կենտրոնում անցկացված «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի պաշտոնական բացման արարողության ժամանակ այսօր ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հանդես եկավ բացման խոսքով՝ հատուկ նշելով, որ վարչապետի հանձնարարությամբ է մասնակցում այս միջոցառմանը:
Նշեք, որ միջոցառմանը ներկա էր և բացման խոսքով հանդես եկավ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտոր Սվիտալսկին:
«Ես այստեղ ներկա եմ վարչապետի հանձնարարությամբ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառուցողական երկխոսության հանձնարարության տեսանկյունից, երբ մենք խոսում ենք երկխոսության մասին, մյուս կողմը՝ կառավարությունը, պետք է իր դիրքորոշումը հայտնի, ես այստեղ եմ, որպեսզի ասեմ, որ մենք պատրաստ ենք ամբողջովին, խորապես և անկեղծ համագործակցելու»,- ասաց Դավիթ Հարությունյանը՝ կրկնելով, որ միջոցառման մասնակիցներին է փոխանցում այս խոսքը վարչապետ Կարեն Կարապետյանի անունից:
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիր շնորհանդեսից առաջ Դավիթ Հարությունյանը լրագրողների հարցերին չցանկացավ պատասխանել, սակայն առաջարկեց ընդամենը մեկ հարցի մասին խոսել: Հարցը չվերաբերվեց ԵՄ պատվիրակության ղեկավարի վերջին շրջանի սուր գնահատականներին:
Ծրագրի պաշտոնական բացման արարողությունից հետո Դավթ Հարությունյանն ու Պյոտոր Սվիտալսկին ձեռքսեղմումով վեր կացան իրենց տեղերից և փորձեցին դուրս գալ միջոցառման սրահից: Լրագրողների ներկայությամբ նրանք ժպիտով որոշ մտքեր փոխանակեցին, իսկ հարցերի Դավիթ Հարությունյանը չցանկացավ պատասխանել: Պյոտոր Սվիտալսկին նույնպես հրաժարվեց՝ ասելով, որ հարցազրույցի վերաբերյալ պայմանավորվածություն ինքը չունի:
Կարելի կարծել, որ փոխադարձ քննադատություններից հետո իշխանությունները, այնուամենայնիվ, հասկացել են, որ Եվրոպական միության ներկայացուցիչների հետ նման կոպտությամբ չպետք է փոխհարաբերվեն:
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի հիմնական նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացում, ինչպես նաև ուժեղացնել Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներուժը՝ ոլորտային կոալիցիաներ կազմելու, կենտրոնական և տեղական իշխանությունների հետ համագործակցությունը զարգացման համար: Ծրագրի թիրախային ոլորտները 9-ն են, այդ թվում՝ արդարադատությունը, կրթությունը, բիզնեսը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2500 դիտում
10:14 24-10-2019
Հանրապետականներն այդպես էլ ոչինչ չեն հասկացել. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
946 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1069 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
748 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»