10052 դիտում
11:11 15-07-2017
Մելիք Մանուկյանի փոխառությունները գերազանցել են 1 միլիարդը. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Ազգային ժողովի պատգամավոր Մելիք Մանուկյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017թ. հայտարարագիրը:
Մանուկյանը հայտարարագրել է յոթ միավոր անշարժ գույք, որից երկու առանձնատուն, մեկ բնակարան, երկու հողամաս և երկու հասարակական նշանակության շինություն: Նրան է պատկանում նաև «FORD FIESTA 1.4» մակնիշի ավտոմեքենան:
Պատգամավորի փոխառությունները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 579 միլիոն 518 հազար և 480 միլիոն 600 հազար դրամ, իսկ դրամական միջոցները՝ 344 միլիոն դրամ:
Մանուկյանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա նաև երեք տարբեր ընկերություններում բաժնեմասեր ունի՝ համապատասխանաբար 76 միլիոն 595 հազար, 70 միլիոն 270 հազար և 5 միլիոն 100 հազար դրամի չափով:
Տարվա սկզբից մինչև մանդատը ստանձնելու օրն ընկած ժամանակահատվածում ստացած եկամուտներն էլ կազմել են 2 միլիոն 157 հազար դրամ և գոյացել աշխատավարձից»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
6122 դիտում
10:20 19-07-2017
Մելքումյանի բազմաբնակարան շենքն ու 10 հազար դոլար փոխառությունները. «Փաստ»
1710 դիտում
10:08 03-04-2015
«Ժողովուրդ». Մելիք Մանուկյանի շշերի գործարանը որոշ ժամանակով դադարել է գործել
4182 դիտում
09:28 29-01-2016
Պատգամավոր Մելիք Մանուկյանի «քունը գիշերները չի տանում». «Իրավունք»
Այս բաժնից
946 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1069 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
748 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»