8178 դիտում
16:29 15-07-2017
Թեհրանի մետրոյում դանակով զինված անձը հարձակվել է հոգևորականի վրա
Թեհրանի մետրոյի կայարաններից մեկում դանակով զինված անձը հարձակում է գործել մարդկանց վրա: Կա ամենաքիչը 15 տուժած: Այս մասին հաղորդում է ТАСС-ը:
Տեղեկությունների համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել Իրանի մայրաքաղաք Թեհրանի մոտակայքում գտնվող Ռեյ քաղաքի մետրոյի կայարաններից մեկում: Անծանոթ անձը հարձակում է գործել հոգևորականի վրա, որից հետո մյուս ներկաները միջամտել են: Ոստիկանությունը հարձակում գործող անձին վնասազերծելու համար ստիպված է եղել կրակ բացել: Արդյունքում ավելի քան 15 մարդ տուժել է:
Հարձակման ենթարկված հոգևորականը և մյուսները տեղափոխվել են հիվանդանոց, իսկ հանցագործը մահացել է հիվանդանոցում:
Նմանատիպ նյութեր
2216 դիտում
13:07 14-08-2016
Շվեյցարիայում անհայտ անձը դանակով հարձակվել է գնացքի ուղևորների վրա. կա 7 վիրավոր
9699 դիտում
10:40 13-05-2018
Փարիզում անհայտ անձը դանակով հարձակվել է անցորդների վրա. կա 1 զոհ, 4 վիրավոր
1587 դիտում
10:33 28-05-2019
Ճապոնիայի զբոսայգիներից մեկում անհայտ անձը դանակով հարձակվել է դպրոցականների վրա. կան զոհեր
Այս բաժնից
1648 դիտում
11:34 20-10-2024
Օդեսայում հայ գործարարի են գնդակահարել
799 դիտում
23:36 19-10-2024
Գազայում և Լիբանանում Իսրայելի բոլոր ցեղասպանությունները պետք է դադարեցվեն. Էրդողան
1102 դիտում
23:17 19-10-2024
Հրաձգություն` Միսիսիպիի հեծանվավազքի ժամանակ. կա 3 զոհ, 8 վիրավոր