211652_close_icon
views-count12206 դիտում article-date 14:26 16-07-2017

Թուրքական հնարք. Էրդողանը բջջային հաղորդագրություն է ուղարկում Թուրքիայի ամբողջ բնակչությանը

Թուրքիայի նախագահ Էրդողանը այդ երկրում նախորդ տարի հուլիսին հեղաշրջման փորձից մեկ տարի անց, այդ կապակցությամբ բջջային հաղորդագրությամբ դիմել է Թուրքիայի հանրությանը: Այդ հաղորդագրությունը, որ տևել է մոտ 20 վարկյան, հաղորդել են Թուրքիայի բջջային բոլոր օպերատորները, ինչպես հայտնում է CNN-ը: Թուրքիայի բնակչությունն այն ստանում է ինքնաբերաբար, երբ փորձում է զանգ կատարել հեռախոսով: Էրդողանն այդպիսով հեղաշրջման փորձի մեկ տարին լրանալու կապակցությամբ կիրառելով այդ բջջային հնարքը, ըստ երևույթին ակնարկել է հենց մեկ տարի առաջ իրադարձությունները, երբ հեղաշրջման փորձի ընթացքում նա հանրությանն էր դիմում բջջային կապի միջոցով:

Նմանատիպ նյութեր