211652_close_icon
views-count1617 դիտում article-date 22:10 22-06-2014

Ահաբեկիչները նոր բնակավայրեր են գրավել, շիաները ռազմական շքերթ են անցկացրել Բաղդադում

Իրաքում ահաբեկիչները Սիրիայի հետ սահմանին գրավել են ռազմավարական նշանակություն ունեցող Ալ Քայիմ քաղաքը, 3 ավան և ավելի մոտեցել Բաղդադին: Հիմա Լևանտի և Իրաքի իսլամական պետությունը վերահսկում է սիրիա-իրաքյան սահմանի ընդարձակ հատված և անարգել կարողանում է ուժեր փոխադրել Սիրիայից Իրաք և հակառակը: Տեսանյութ է հրապարակվել, որում երևում է, թե ինչպես են Մոսուլի բնակիչները խանդավառությամբ դիմավորում քաղաքը գրաված ահաբեկիչներին: Պատանիները ահաբեկիչների հետ գրկախառնվում են և նրանց անվանում հերոսներ: Այս փաստը ևս մեկ անգամ վկայում է, որ Ալ Կաիդայի հետ կապված ահաբեկիչները մեծ թվով աջակիցներ ունեն հենց Իրաքի ներսում՝ ի դեմս սուննի քաղաքային բնակչության և քոչվոր ցեղերի: Բաղդադի Սադր սիթի թաղամասում շիաները ուժի ցուցադրություն են կազմակերպել: Հոգևոր առաջնորդ Մուքթադա Աս Սադրի կոչով հավաքված շիա զինվորները քաղաքում շքերթ են կազմակերպել, որին մասնակցել են նաև պայթուցիկով մահապարտներ, ատրճանակներով կանայք: Շքերթի ժամանակ շիա կամավորներն ու զինվորները երդվել են Իրաքը մաքրել ահաբեկիչներից: Հնչել են նաև հակաամերիկյան հայտարարություններ: Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքիի կառավարությունը վաշինգտոին խնդրել է օդային հարվածներ հասցնել ահաբեկիչներին, ամերիկացի ռազմական խորհրդականներն արդեն տեղում են: Իրաքի կառավարությունից դժգոհ են բոլորը՝ շիաները, սուննիները, քրդերը: Իսլամիստ ահաբեկիչների դեմ ռազմական գործողություններ է ծավալում նաև հարևան Սիրիան: Սիրիական օդուժը ավիահարվածներ է հասցրել Իրաքի հետ սահմանային բնակավայրերին, որոնք վերահսկում են Իրաքի կեսը գրաված ահաբեկիչները: Իսլամիստները փաստորեն պատրերազմում են 2 ճակատով: [url=http://www.armnewstv.am/news/30065]armnewstv.am[/url]

Նմանատիպ նյութեր