5156 դիտում
17:15 17-07-2017
ՌԴ Պետդումայի խոսնակն առաջարկել է ռուսերենը պաշտոնական լեզու դարձնել Հայաստանում, որպեսզի ՌԴ-ում վարորդական իրավունքներն ընդունվեն
ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը Հայաստանի իշխանություններին առաջարկել է ռուսերեն լեզվին պաշտոնական գրանցում տալ Հայաստանում, որպեսզի ազգային վարորդական իրավունքները Ռուսաստանում ճանաչվեն։ Այդ մասին հաղորդում է Tass-ը։
2017 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործում է օրենք, որն արգելում է օտարերկրյա վարորդներին իրենց երկրների վարորդական իրավունքով աշխատել։ Միևնույն ժամանակ Պետդուման հուլիսի 14-ին օրենք է ընդունել, համաձայն որի՝ Ղրղզստանի, ինչպես նաև այլ երկրների քաղաքացիներին, որտեղ ռուսերենը պետական լեզու է համարվում, թույլատրվում է Ռուսաստանի տարածքում վարորդ աշխատել ազգային վարորդական իրավունքների հիման վրա։
«Միայն մի բան կարող եմ ասել՝ ամրագրեք այն որպես պետական լեզու, և այդ ժամանակ օրենքի նորմը ավտոմատ կերպով կտարածվի նաև Հայաստանի վրա»,-ասել է նա ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ հանդիպման ժամանակ։
Ռուսաստանի տարածքում ազգային վարորդական իրավունքներն ընդունելու հարցը բարձրացրել էր Ա. Բաբլոյանը։ Նրա կարծիքով՝ Պետդումայի ընդունած օրենքից հետո Հայաստանի քաղաքացիները փաստացի հետին պլան են մղվել։
«Երբ քննարկում էինք այդ հարցը, ընդգծեցինք, որ նորմը գործում է միայն այն երկրների քաղաքացիների համար, որտեղ այն /ռուսերեն լեզվի պաշտոնական կարգավիճակը/ ամրագրված է սահմանադրությամբ»,-ասել է Վոլոդինը։
Նմանատիպ նյութեր
1921 դիտում
10:17 25-02-2021
Ուշագրավ զարգացումներ. ինչպես է որոշվել ռուսերենը Արցախում դարձնել պաշտոնական լեզու. «Ժողովուրդ»
1530 դիտում
15:00 28-03-2015
ՌԴ Պետդումայի խոսնակն աշխատանքային այցով կժամանի Հայաստան
Այս բաժնից
1123 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
904 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են