211652_close_icon
views-count4505 դիտում article-date 10:19 18-07-2017

Հովհաննես Սահակյանը գործադիրում աշխատելու իր հերթին է սպասում. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Նախկին ՀՀԿ-ական պատգամավորները, ըստ տեղեկությունների, պետք է պաշտոններ ստանային գործադիր մարմիններում: ՀՀԿ-ական Վահրամ Մկրտչյանն օրեր առաջ նշանակվեց ԿԳ փոխնախարար: Նշանակման իր հերթին է սպասում նաև նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանը: Ըստ տեղեկությունների՝ նա ևս կաշխատի գործադիր մարմնում: «Իրավունքը» նրանից հետաքրքրվեց՝ հստակ ժամկետ կա՞, թե երբ է օրենսդիր մարմնի նախկին անդամը աշխատելու գործադիր մարմնում: «Որևէ ժամկետ չեն ասել: Ոչինչ չի ուշանում: Ամեն ինչ հունով գնում է»,- ասաց ՀՀԿ-ականը: Թե կոնկրետ ինչ պաշտոն է ստանալու կառավարությունում Հովհաննես Սահակյանը, նախկին պատգամավորը չմանրամասնեց: Անգամ ժամկետների մասին խուսափեց խոսել: «Նշանակումը կլինի՝ կիմանաք: Թիմը և թիմի ղեկավարը որտեղ որոշի, որ մեր ուժերը պետք է ի նպաստ ներդնենք, այդպես էլ կլինի»,- փակագծերը համառորեն չբացեց ՀՀԿ-ականը: Ի դեպ, նախկին պատգամավորը զբաղվում է գիտությամբ և ասպիրանտուրա ընդունվելու հարցերն է կարգավորում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր