15234 դիտում
09:20 19-07-2017
Երևանի թիվ 135 դպրոցը քանդվել-անհետացել է. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող համար 135 հիմնական դպրոցը վերջին մոտավորապես մեկ ամսվա ընթացքում գրեթե անհետացել է: Այն քանդվել, ավերակ է հիշեցնում: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից վստահեցնում են, որ դպրոցը նորից է կառուցվելու:
Մանրամասնեցին, որ այն ընդգրկված է հանրակրթական ուսումնական հաստատությունների հիմնանորոգման՝ կառավարության կողմից հաստատված ծրագրի մեջ և պետք է վերակառուցվի Ասիական զարգացման բանկի միջոցներով:
«Դա պետք է լինի սեյսմակայունության ժամանակակից սկզբունքներին համապատասխան»,- ասաց վարչության պետ Արթուր Գևորգյանը՝ հավելելով, որ նշված ծրագրում ընդգրկված է երևանյան 14 դպրոց: Նշենք, որ «Հանրակրթական հաստատությունների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակներում առաջնահերթ ամրացվելիք կամ կառուցվելիք դպրոցները 20-ն են, թեպետ վթարային է համարվում ավելի քան 420 այդպիսի շենք: Ծրագրի իրագործումը նախատեսված է 2015-2030 թվականներին: Քանդված համար 135 դպրոցում վերջին ուսումնական տարվա դրությամբ սովորել է 1.288 աշակերտ: Մինչև նոր շենքի կառուցումը նրանք ուսումը կշարունակեն հանրակրթական այլ հաստատություններում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2630 դիտում
20:27 20-03-2015
Նոր Նորքի թիվ 135 հիմնական դպրոցը եւ Վահագնաձորի դպրոցը համագործակցում են
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»