211652_close_icon
views-count4975 դիտում article-date 10:29 19-07-2017

Եկեղեցին մտադիր է արևային էլեկտրակայան կառուցել. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցուն անհատույց սեփականության իրավունքով հողատարածք է նվիրաբերվելու: Հողատարածքը գտնվում է Էջմիածնի սուրբ Գայանե վանքի հարևանությամբ և զբաղեցնում է 1.4 հետկար մակերես: «Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ՝ այդ հողատարածքը եկեղեցուն հատկացնելու խնդրանքով դիմել է Ամենայն հայոց կաթողիկոսը: Եկեղեցին մտադիր է այդ տարածքում արևային ֆոտովոլտային կայան կառուցել: Հողատարածքը դեռ գտնվում է կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության տակ և հատկացված է «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին: Գիտական կենտրոնին հատկացված է ընդհանուր մոտ 5 հեկտար տարածք»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր