3104 դիտում
19:48 23-11-2016
Ընկերությունները կարող են կառուցել արևային էլեկտրակայան, իսկ պետությունը 20 տարի կգնի այդ էներգիան. փոխնախարար
Քաղաքացին կարող է որոշակի ներդրում անել և ասենք 20 տարի անվճար ստանալ արևային էներգիա: Ի դեպ, արդեն ներդրողները հետաքրքրվում են: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը:
Աշխատանքներ են նախատեսվում արևային էներգիայի խթանման ուղղությամբ: Արդեն քայլեր իրականացվել են արևային կայանների կառուցման գործընթացին զարկ տալու համար: Մասնավորապես, նախարարությունը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, որպեսզի սահմանվի սակագին մինչև 1 ՄՎՏ արևային կայանների համար, դա հավասար պետք է լինի քամու էներգիայի համար սահմանված սակագնին: Հայկ Հարությունյանը նշեց, որ ընկերությունները կարող են դիմել հանձնաժողովին, ստանալ սակագին, կառուցել արևային կայան, իսկ պետությունը պարտավոր կլինի 20 տարի գնել այդ կայանից ստացված էներգիան:
Նախարարի տեղակալը ներկայացրեց նաև Քարքարում երկրաջերմային կայան կառուցելու նպատակով իրականացվող հորատման աշխատանքների ընթացքը: «Գնալով ավելի շատ ենք համոզվում, որ այդտեղ կարող ենք երկրաջերմային կայան կառուցել: Հայաստանում դեռևս նման կայան երբևէ չի գործել: Այն շատ տարածված է Իսլանդիայում, այն համեմատաբար նոր մոտեցում է էներգետիկ ոլորտում: Նախատեսվում է կառուցել 31 ՄՎՏ հզորությամբ կայան»,- ասաց նախարարի տեղակալը:
Նմանատիպ նյութեր
4975 դիտում
10:29 19-07-2017
Եկեղեցին մտադիր է արևային էլեկտրակայան կառուցել. «Հայկական ժամանակ»
1221 դիտում
12:27 30-09-2014
Մինչև 2050 թվականն էլեկտրաէներգիայի հիմնական աղբյուր կդառնա արևային էներգիան. IAE
Այս բաժնից
943 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
967 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»