Ուրուգվայում այսօրվանից մարիխուանայի օրինական վաճառք է մեկնարկում
Ուրուգվայի դեղատներում հուլիսի 19-ից սկսվել է օրինական հիմունքներով մարիխուանայի վաճառքը։
Ինչպես հայտնում է Deutche Welle-ը, Ուրուգվայը, այսպիսով, դարձավ աշխարհում առաջին երկիրը, որտեղ օրենքը թույլ է տալիս նշված բույսը օրինական ճանապարհով գնել։
Այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են գնել մարիխուանա, պետք է հաստատված կարգով նախապես գրանցվեն։ Բացի այդ, նրանց կթույլատրվի շաբաթական 2 անգամ գնել 10 գրամից ոչ ավելի թմրանյութ։
Մարիխուանայի արտադրությամբ զբաղվելու են 2 խոշորագույն ընկերություններ, գործընթացը գտնվելու է պետության խիստ վերահսկողության ներքո։ Ընկերություններն իրավունք կունենան աճեցնել տարեկան մինչև 2 տոննա մարիխուանա։