41693 դիտում
13:53 19-07-2017
Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ Սևքարեցի Սաքոյի փողոցում, «արշալույսները խաղաղ չեն». բնակիչը ճանապարհն իրենով է արել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն տևական ժամանակ է, Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Սևքարեցի Սաքոյի փողոցի բնակիչները հայտնվել են շրջափական մեջ։ Բնակիչներից մեկն իր քմահաճույքով փակել է ճանապարհը երկաթե ինչ-որ կոնստրուկցիայով, ինչի պատճառով էլ նշված փողոց տրանսպորտային միջոցները չեն կարողանում անցնել։
Հարևանները, ովքեր ահազանգել էին և չէին ցանկանում, որպեսզի իրենց տվյալները հրապարակվեն, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասում էին. «Լրիվ «Չարի վերջը» բանաստեղծության օրն է ընկել մեր փողոցը, կարելի է ասել՝ էս սարն իմն է, էս ծառն իմն է։ Աստված չանի, հանկարծ արտակարգ դեպքեր տեղի ունենան՝ հրդեհ կամ մարդ վատանա, ոչ հրշեջները կկարողանան մոտենան, ոչ էլ շտապօգնության բրիգադները։
Երկաթե կոնստրուկցիան փողոցում պառկացրած բնակիչը արդյո՞ք ունի դրա իրավունքը, թե՞ սա հերթական անգամ գալիս է ապացուցելու այն, որ Արաբկիր վարչական շրջանի պատասխանատուները իրենց տեղում չեն։ Եթե շաբաթը գոնե 1 անգամ շրջեին իրենց տարածքներով, ապա այս անօրինությունը կնկատեին։ Հույս ունենք, որ բարձրաձայնելուց հետո խնդիրը կլուծվի և բնակիչը ճանապարհից կհեռացնի իր սարքած երկաթե կոնստրուկցիան»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
11534 դիտում
12:15 21-05-2015
Nissan-ի վարորդը Պռոշյան փողոցում «քյաբաբի երկարությամբ» ճանապարհն իրենով էր արել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ