5861 դիտում
18:51 19-07-2017
Արցախին, ԵԱՏՄ-ին, ՀՀ-ում իշխանության ձևավորելուն վերաբերող հարցերը Հայաստանի ներքին խնդիրները չեն. Ազատ Արշակյան
«Ինձ համար նախագահի ելույթը բացառիկ ազնիվ էր, բացառությամբ ներքաղաքական վարչապետի հարցի հետ կապված, չնայած այդտեղ էլ կա ազնվություն, որովհետև ենթադրվում է, որ որոշում չկա»,– այսօր հրավիրված մամուլի ասուլիսին նշեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, անդրադառնալով «Արմենիա» հեռուստաընկերության «R–Էվոլյուցիա» հաղորդմանը Նախագահ Սերժ Սարգսյանի տված հարցազրույցին:
«Ինչ վերաբերում է ԵԱՏՄ–ին, զենքի մատարակարարմանը, Արցախի հարցին, կարծում եմ՝ ավելի քան բաց ասվեց, որը երբեք այսքան բաց չէր ասվել»,- ասաց նա:
Խոսելով կոնկրետ ԵԱՏՄ–ին Հայաստանի անդամակցության մասին՝ Կարեն Քոչարյանը նշեց, թե մարդ ինչքան անմեղսունակ պետք է լինի, որ չուզենա Վիեննայի, Փարիզի ու Հռոմի հետ մի դաշինքի մեջ լինել: «Հարցն այն է, թե արդյոք Փարիզն ուզո՞ւմ է: Մեզ ոչ մի այլընտրանք չեն առաջարկում ռեալ: Նույնը ռազմական առումով»,- ասաց նա:
Ասուլիսի մյուս բանախոսը՝ ԳԽ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը հակադարձեց, թե այլընտրանք առաջարկվում է. «Սլավոնոթուրքական դաշինքի այլընտրանքը՝ ԵՄ-ի առաջարկն է»: Կարեն Քոչարյանը պնդեց, թե Արևմուտքը չի առաջարկում անվտանգություն։ Մինչդեռ Ազատ Արշակյանը վստահեցրեց, որ եթե Արևմուտքի երաշխիքը չլիներ, Հայաստանն այսօր Կալինինգրադ կլիներ: «Հայաստանի Հանրապետությունը գոյություն չէր ունենա, առավել ևս Հայկական բանակը Արցախի սահմանին կանգնած չէր լինի»,- հավելեց Ազատ Արշակյանը:
Անդրադառնալով կիրակի օրը Նախագահ Սերժ Սարգսյանի հեռուստահարցազրույցին, Ազատ Արշակյանն ասաց, թե ուղերձն այն էր, որ բոլոր խոսակցությունների պատասխանը Հայաստանում կլինի մարտին՝ Ռուսաստանի նախագահի ընտրություններից հետո։
«Արցախին վերաբերող, ԵԱՏՄ-ին, ՀՀ-ում իշխանության ձևավորելու հարցերը Հայաստանի ներքին խնդիրները չեն, դրանք հանձնված են մետրոպոլիային»,- ասաց ԳԽ նախկին պատգամավորը:
Նմանատիպ նյութեր
2892 դիտում
18:00 23-08-2017
Պետք է ոչ թե դուրս գալ ԵԱՏՄ-ից, այլ մեր երկրից դուրս շպրտել ԵԱՏՄ-ին. Ազատ Արշակյան
1400 դիտում
12:16 03-12-2021
ԵՏՀ-ն և Բելառուսի Էկոնոմիկայի նախարարությունը քննարկել են ԵԱՏՄ ներքին շուկաների գործառման արդիական հարցերը
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը