211652_close_icon
views-count2889 դիտում article-date 18:00 23-08-2017

Պետք է ոչ թե դուրս գալ ԵԱՏՄ-ից, այլ մեր երկրից դուրս շպրտել ԵԱՏՄ-ին. Ազատ Արշակյան

Օգոստոսի 23-ի անկախության հռչակագրի դրույթները կյանքի չեն կոչվել, մինչև Հայաստանում երեք նախագահների դարաշրջանը չավարտվի Հայաստանը չի զարգանա։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԽՍՀ կոմկուսի վերջին քարտուղար, «Դեմոկրատական» կուսակցության նախագահ Արամ Գ․ Սարգսյանը։ «Թվացյալ անկախ ենք համարվում, բայց և՛ այսօրվա, և՛ երեկվա իշխանություններն անկախ չեն։ Կոռուպցիան բարձր տոկոս է կազմում, ինչպե՞ս պետք է զարգանա պետությունը»,-մանրամասնեց նա։ Ասուլիսի մյուս բանախոս նախկին քաղբանտարկյալ, նախկին Գերագույն խորհրդի պատգմավոր Ազատ Արշակյանն էլ նշեց, որ այսօր անկախության հռչակագիրը չի կարևորվում։ «Անկախության հռչակումը 600 տարվա կորստից հետո շատ կարևոր իրադարձություն է հայ ժողովրդի համար: Այսօր պետք է տոն լիներ, մենք պետք է տոնական միջոցառուների մասնակցեինք, այնինչ չի արվում: Մեզ երկրորդ կարգի պետություն են հայտարարում: Պետք է ոչ թե մենք դուրս գանք ԵԱՏՄ-ից, այլ ԵԱՏՄ-ին դուրս հանենք մեզանից, մեր երկրից դուրս շպրտենք ԵԱՏՄ-ին, ինչպես վռնդեցինք Սովետական միությանը»,- հայտարարեց Ազատ Արշակյանը:

Նմանատիպ նյութեր