Բոլիվիայի ոստիկանությունը 10 միլիոն դոլար արժողությամբ կոկաին է առգրավել
Բոլիվիայի ոստիկանությունը կանխել է 10 միլիոն դոլար արժողությամբ կոկաինի մուտքը Բրազիլիա: Այդ մասին հայտնում է Interfaxs-ը:
Կոկաինի 60 տոկոսը եղել է փոշու տեսքով, մնացածը` մածուկի:
Ինչպես տեղեկացնում է աղբյուրը` թմրադեղը պահված է եղել ֆերմայում: Այն ցանկացել են տեղափոխել Բրազիլիա, այնտեղից էլ` Եվրոպա: