13958 դիտում
10:26 21-07-2017
Միհրան Պողոսյանը թաքցնում է կենսագրության կարևոր հատվածը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ պատգամավոր Միհրան Պողոսյանը, ով մշտապես պարծենում է, որ երիտասարդ տարիքում հիմնադրել է «Քեթրին Գրուպ» ընկերությունը, խորհրդարանի պաշտոնական կայքում տեղադրված իր կենսագրականում այդ մասին ոչինչ չի հիշատակել:
«Ժողովուրդ»-ը նկատեց, որ ԱԺ պաշտոնական կայքում նրա կենսագրականում ծննդյան մասին տեղեկությունից միանգամից անցում է կատարվում 1998-2000 թվականներին, և նշված է, որ այդ տարիներին նա ծառայել է ՀՀ ԱԱԾ հատուկ մարտական ստորաբաժանումում: Մինչդեռ Պողոսյանը ժամանակին հայտարարել էր, թե ինքը 1997 թվականին՝ 21 տարեկան հասակում, հիմնադրել է այդ ընկերությունը:
Լրագրողների հետ գրեթե յուրաքանչյուր հարցազրույցում նա չի զլանում և հիշեցնում է, որ այդ ընկերության հիմնադիրն է, սակայն, չգիտես ինչու, ԱԺ կենսագրականում որոշել է այդ փաստը թաքցնել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
8110 դիտում
15:53 30-01-2024
Ավարտվեց իմ կենսագրության մի կարևոր հատված, որ երեսունամյա ծառայություն էր ոստիկանությունում. Աշոտ Ահարոնյան
2150 դիտում
09:11 18-05-2016
Միհրան Պողոսյանը վերականգնվելու ուղիներ է փնտրում. «Ժողովուրդ»
Այս բաժնից
946 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1069 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
748 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»