8203 դիտում
15:53 30-01-2024
Ավարտվեց իմ կենսագրության մի կարևոր հատված, որ երեսունամյա ծառայություն էր ոստիկանությունում. Աշոտ Ահարոնյան
Ավարտվեց իմ կենսագրության մի կարևոր հատված, որ երեսունամյա ծառայություն էր ոստիկանությունում: Թղթակցից մինչև լրատվության վարչության պետ, լեյտենանտից՝ գնդապետ, անփորձ լրագրողից մինչև այն կարգավիճակը, երբ մարդիկ կարևորում ու գնահատում են խոսքդ:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ, ՀՀ ոստիկանության գնդապետ Աշոտ Ահարոնյանը։
«Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այդ մարդկանց՝ մեր քաղաքացիներին, ովքեր պարզապես ունկնդիր ու ակնդիր չեն եղել, այլև համախոհ ու գաղափարակից, նաև՝ ընդդիմախոս ու քննադատ:
Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր հասկացել են լրատվության արժեքը, ուժեղացրել մեր վարչությունը տեխնիկական աջակցությամբ, թիկունք եղել՝ մեր գործի ըմբռնումով, հարկ եղած դեպքում՝ դրվատանքով, նաև ադեկվատ քննադատությամբ, որ շատ կարևոր է, եթե աշխատանքդ կյանքի գործ է, որն ուզում ես կատարյալ անել:
Շնորհակալություն լրագրողական համայնքի գործընկերներիս՝ տասնամյակների համագործակցության, փոխըմբռնման, փոխվստահության համար:
Երեք տասնամյակ ոստիկանությունն ինձ համար ավելին է եղել, քան աշխատավայր:
Շնորհակալության հետ ակնկալում եմ նաև բոլորի ներողամտությունը անխուսափելի թերացումների ու բացթողումների համար և բոլորիդ՝ քաղաքացիներին, ծառայակիցներիս, ընկերներիս, մաղթում մեր ընդհանուր գործի ազնիվ շարունակություն ու գնահատված ընթացք: Շարունակեք ապրել ու գործել ոչ հանուն ես-ի, այլ հանուն մենք-ի»,-նշել է նա:

Նմանատիպ նյութեր
14006 դիտում
10:26 21-07-2017
Միհրան Պողոսյանը թաքցնում է կենսագրության կարևոր հատվածը. «Ժողովուրդ»
3554 դիտում
12:22 18-08-2015
Հայաստանում երեխաներին առևանգելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Աշոտ Ահարոնյան
Այս բաժնից
1246 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1294 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով