211652_close_icon
views-count4170 դիտում article-date 22:56 22-07-2017

Սիրիացի բանակայինները հրադադար են հայտարարել Արևելյան Գուտայի մի շարք շրջաններում

Սիրիացի բանակայինները հուլիսի 22-ին հայտարարել են Արևելյան Գուտայի մի շարք շրջաններում մարտական գործողությունները դադարեցնելու մասին: Այդ մասին գրում է ТАСС-ը: «Շաբաթ 12:00-ից սկսած մարտական գործողությունները դադարեցվել են Արևելյան Գուտա բնակավայրի որոշ շրջաններում: Սիրիական բանակն իրեն իրավունք է վերապահում համապատասխան կերպով արձագանքել հրադադարի ռեժիմի ցանկացած խախտման», - ասվում է բանակի հրամանատարության հաղորդագրության մեջ: «Ջեյշ ալ-Իսլամ» իսլամիստական խմբավորումը հայտարարել է, որ համաձայն է հրադադարի ռեժիմի հաստատմանը: Խմբավորման հսկողության տակ է գտնվում Դումա արբանյակ-քաղաքը, որը գտնվում է մայրաքաղաքից 12 կմ հեռավորության վրա:

Նմանատիպ նյութեր