Տեխասում հայտնաբերվել է 8 միգրանտի դի
Տեխաս նահանգի հարավում հայտնաբերվել է 8 միգրանտի դի, որոնցից 2-ը երեխաներ են: Այդ մասին գրում է [url=http://tass.ru/proisshestviya/4433557]TACC[/url]-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Սան Անտոնիո քաղաքում: Դիերը գտել են բեռնատարի կցորդում:
Ընդհանուր առմամբ բեռնատարի կցորդում եղել է 38 մարդ: Նրանցից 20-ը հոսպիտալացվել են: