Բեթղեհեմում քրիստոնյաները ակցիա են կազմակերպել` ի պաշտպանություն ալ-Աքսա մզկիթի
Բեթղեհեմում քրիստոնյաները համերաշխության ակցիա էին կազմակերպել` ի պաշտպանություն ալ-Աքսա մզկիթի: Այդ մասին գրում է TACC-ը:
Ակցիայի կազմակերպիչ Ջալալ Բուրխումը հայտարարել է, որ Բեթղեհեմի քրիստոնյաները և մուսուլմանները մեկ ազգ են և պետք է պաշտպանեն Բեթղեհեմյան սրբությունները:
«Մեր ակցիան ուղղված է միջազգային հանրությանը: Նրանք պետք է տեսնեն, որ պաղեստինյան քրիստոնյաներն ու մահմեդականները միավորված են հանուն օկուպացիայի դեմ պայքարի»,- ասել է քրիստոնիաների հարցերով զբաղվող նախարար Մուհամեդ Աբբասը: