211652_close_icon
views-count20245 դիտում article-date 20:28 23-07-2017

Բոդրում քաղաքում մնացած զբոսաշրջիկներին սնունդ և հյուրանոց է տրամադրվել

Բոդրում քաղաքում մնացած ռուս զբոսաշրջիկներին սնունդ և հյուրանոց է տրամադրվել: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Ինչպես հայտնում է աղբյուրը` iFly ավիաընկերությունն իր ուղևորներին ապահովել է սնունդով և կացարանով: Սակայն խնդիրը նրանում է, որ թռիչքի օրը կոնկրետ դեռ հատարարված չէ: Հիշեցնենք, որ ավելի քան 300 ռուսաստանցի զբոսաշրջիկ արդեն երեք օր է չեն կարողանում մեկնել Ռուսաստան թուրքական Բոդրում քաղաքից: Բոդրումից Մոսկվա թռիչք իրականացնող օդանավը պետք է օդ բարձրանար հուլիսի 21-ին, սակայն այն հետաձգվել է: Թռիչքի նման երկարատև հետաձգման պատճառները հայտնի չեն:

Նմանատիպ նյութեր