Սանկտ Պետերբուրգում առատ կարկուտ է տեղացել
Սանկտ Պետերբուրգում առատ անձրև ու կարկուտ է տեղացել, ինչի հետևանքով քաղաքի` հատկապես Մոսկովյան շրջանի մի քանի փողոցներում դժվարացել է բնակիչների տեղաշարժը: Այդ մասին գրում է lenta.ru-ն:
Տարածված լուսանկարներում ու տեսանյութերում երևում է, որ Սանկտ Պետերբուրգի փողոցները ծածկվել են բավականին մեծ կարկուտի հատիկներով: