211652_close_icon
views-count7785 դիտում article-date 12:59 24-07-2017

«Չելսին» ներողություն է խնդրել Չինաստանից՝ իր խաղացողի վիրավորական գրառման համար

«Չելսին» պաշտոնապես ներողություն է խնդրել չինացի ժողովրդից՝ թիմի պաշտպան Քենեդիի վիրավորական գրառման համար՝ Instagram-ում: 21-ամյա բրազիկացու հասցեին երկրպագուները սուլել են Պեկինում «Արսենալի» հետ ընկերական խաղի (3:0) ժամանակ այն բանի համար, որ ֆուտբոլիստը ծաղրել էր անվտանգության ծառայության աշխատակցին, որը քնել էր աշխատանքի վայրում: «Ցավոք սրտի, թեպետ խաղացողը շատ արագ ջնջել էր հաղորդագրությունն ու ներողություն խնդրել, իսկ ակումբը չինական սոցցանցերի միջոցով էր ներողություն խնդրել, վնասն արդեն հասցվել էր: «Չելսին» ևս մեկ անգամ անկեղծ ներողություն է խնդրում: Քենեդիի գործողությունները սխալ էին, սա նրա համար մեծ դաս կլինի: Նրա վարքագիծը չի արտացոլում ամբողջ թիմի դիրքորոշումը: Քենեդին խիստ նկատողություն է ստացել և կարգապահական պատասխանատվության ենթարկվել», նշված է ակումբի պաշտոնական հայտարարության մեջ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր