211652_close_icon
views-count16845 դիտում article-date 17:56 07-02-2018

Լինգարդը ներողություն է խնդրել թվիթերում իր գրառման համար

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեսի Լինգարդը ներողություն է խնդրել Մյունխենի [url=https://shamshyan.com/hy/article/2018/02/06/1088532/]ողբերգության[/url] հիշատակին նվիրված արարողությունից հետո թվիթերում գրառման համար: 25-ամյա ֆուտբոլիստը թիմի հետ միասին մասնակցել է ավիաաղետի 60-ամյակին նվիրված հիշատակի միջոցառմանը: Այդ ողբերգության ժամանակ զոհվել էր թիմի ութ խաղացող: Միջոցառման ավարտից ընդամենը 3 րոպե անց Լինգարդը թվիթերում պատասխանել է օգտատերերից մեկին, որը խնդրել է իր հետ FIFA-յում խաղալ: «Դուք առայժմ պատրաստ չեք ինձ հետ խաղալ», գրել է Լինգարդն ու մի քանի ժպտացող սմայլիկ դրել: Ավելի ուշ Լինգարդը ներողություն է խնդրել՝ հայտարարելով, որ թվիթը պատահաբար իր թիմի աշխատակիցներից մեկն է գրել, որը պատասխանատու է սոցցանցերի համար:

Նմանատիպ նյութեր