Իրանը փոխում է իր արժույթը. ռիալին կփոխարինի թումանը
Իրանի կառավարությունը հավանություն է տվել ներկայումս շրջանառության մեջ գտնվող դրամական միավոր ռիալը թումանով փոխարինելու մասին նախաձեռնությանը։ Այդմասին հայտնել է IRNA գործակալությունը։
«Ներկայիս որոշումն ուղղված է դրամական հաշվարկի դյուրացմանը։ 1 թումանը հավասար կլինի 10 ռիալին»,-նշել է Իրանի նախարարների կաբինետի քարտուղար Մոհսեն Հաջի Միրզային։
Նա հավելել է, որ դրամական բարեփոխման մասին նախագիծը 2016 թվականի նոյեմբերին քննարկման էր ներկայացրել երկրի կենտրոնական բանկը։