211652_close_icon
views-count4939 դիտում article-date 17:22 24-07-2017

Քաղաքային տրանսպորտում օտար պետությունների խորհրդանիշերն անընդունելի են. կոչ՝ Երևանի քաղաքապետին

«Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը նամակով դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ խնդրելով միջոցառումներ ձեռնարկել հանրային տրանսպորտում այլ երկրների սիմվոլները վերացնելու ուղղությամբ։ Նամակում, մասնավորապես, ասվում է. «Հարգելի՛ պարոն Մարգարյան, Երևանը սպասարկող քաղաքային տրանսպորտում բազմիցս ականատես եմ եղել մի երևույթի, երբ ավտոբուսներում կախված են օտար պետությունների դրոշներ: Հիմնականում դրանք Ռուսաստանի Դաշնության դրոշներ են, սակայն հանդիպել են նաև ԱՄՆ-ի, Ֆրանսիայի դրոշներ: Այն, որ մեր ինքնիշխան պետության մայրաքաղաքի տրանսպորտում առկա են այլ երկրների սիմվոլներ, համարում եմ անընդունելի ու անարգանք մեր պետականության հանդեպ: Ես եղել եմ բազմաթիվ երկրներում և որևէ տեղ չեմ արձանագրել նման արատավոր երևույթ: Եվ դա այն դեպքում, երբ այդ պետություններում քաղաքային տրանսպորտի վարորդները հաճախ օտարեկրացիներ են, սակայն Երևանում այլ պետության դրոշներ վեր են բարձրացնում ՀՀ քաղաքացիները: Եղել են դեպքեր, երբ անձամբ կապվել եմ երթուղին սպասարկող ընկերությունների ղեկավարների հետ, սակայն նման անհատական մոտեցումն անարդյունավետ է, քանի որ այս խնդիրը կրում է համակարգային բնույթ և պահանջում է համակարգային լուծում: Ուստի հաշվի առնելով վերոնշյալը՝ դիմում եմ Ձեզ հրահանգավորելու համապատասխան ստորաբաժանումներին, մասնավորապես՝ Տրանսպորտի վարչությանը, երթուղային գծերը սպասարկող ընկերությունների ղեկավարության միջոցով այս արատավոր երևույթին վերջ դնելու համար»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր