Շվեյցարիայում տղամարդը բենզասղոցով հարձակվել է մարդկանց վրա
Շվեյցարիայի հյուսիսում գտնվող Շաֆհաուզեն քաղաքում անհայտ անձը բենզասղոցով հարձակվել է մարդկանց վրա: Վիրավորվել է առնվազն հինգ մարդ, նրանցից երկուսի վիճակը գնահատվել է ծանր: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը` տղամարդուն հաջողվել է փախուստի դիմել: Ոստիկանությունը դեպքն ահաբեկչական հարձակում չի որակել:
Ոստիկանությունը փնտրում է հարձակվողին: