Պակիստանի Լահոր քաղաքում զոհերի թիվը հասել է 26-ի
Պակիստանի Լահոր քաղաքում մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը` պայթյունը որոտացել է բանջարեղենի շուկայի մուտքի մոտ: Նրա թիրախում եղել են ոստիկանները:
Մահացել է առնվազն 26 մարդ` այդ թվում 8 ոստիկան: Կա 57 վիրավոր: