Եթովպիայում փիղը սպանել է զբոսաշրջիկին
Եթովպիայի հարավում գտնվող Չեբերա Չարչարա պարկում փիղը հարձակվել է իսպանացի զբոսաշրջիկի վրա: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ականատեսները պատմել են, որ կենդանին նախ հարձակվել է տղամարդու վրա, ապա ժանիքով խոցել նրան:
Ինչպես հայտնում է աղբյուրը` Իսպանիայի կառավարությունը հաստատել է տղամարդու մահը: Նրա դին արդեն տեղափոխվել է Իսպանիա: