211652_close_icon
views-count5493 դիտում article-date 10:55 26-07-2017

Ես «Ժառանգությանը», որպես քաղաքական ուժ, չեմ էլ ճանաչում. Գագիկ Մելիքյան. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. ««Ժառանգություն» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել և կոչ արել իշխանությանը չեղյալ համարել հայ-ռուսական համագործակցության պայմանագիրը, քանի որ ԱՄՆ և Եվրամիության պաշտոնական հայտարարությունները Հայաստանի էներգետիկայի ոլորտում բազմամիլիարդ ներդրումների հնարավորության մասին ոչ միայն Հայաստանի էներգետիկ անկախությունն ապահովելու երաշխիք են, այլևս հզոր միջոց՝ տնտեսության զարգացման համար: Հիշեցնենք, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը խոսել էր վերականգնվող էներգետիկայի և այլընտրանքային էներգիայի այլ տեխնոլոգիաների հայաստանյան ներուժի ուղղությամբ 8 մլրդ դոլարի հեռանկարի մասին: «Իրավունք»-ը կապ հաստատեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի հետ՝ լսելու նրա արձագանքն այս հայտարարության մասին։ «Ես «Ժառանգությանը» որպես քաղաքական ուժ չեմ էլ ճանաչում: Այդ ուժն իրեն վաղուց սպառել է, հետևաբար, հիմք էլ չունեմ այդ հայտարարությունը քաղաքական համարելու»,-ասաց Մելիքյանը: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի հայտարարությանը, ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն ասաց, որ Հայաստանն այսօր ամենաէժան գազային պայմանագիրն ունի Ռուսաստանի հետ. «Կարծում եմ՝ դա ամենաճիշտ քաղաքականությունն է, որը վարում է մեր երկիրը»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր