Զավեշտալի դեպք՝ Դոնալդ Թրամփի ելույթի ժամանակ. երիտասարդ տղան ծածանել է ԽՍՀՄ դրոշը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱՄՆ-ի Օհայո նահանգում զավեշտալի դեպք է տեղի ունեցել երկրի նախագահ Դոնալդ Թրամփի ելույթի ժամանակ, որն ուղիղ եթերով էր հեռարձակվում։
Ամերիկյան հեռուստաալիքները ցուցադրել են կադր, որում ակտիվ հանդիսատեսներից մեկը ծածանել է Խորհրդային Միության դրոշը՝ ակնհայտորեն ակնարկելով ԱՄՆ-ի ու ՌԴ-ի նախագահների կապի մասին լուրերը։
Վերջինիս, ով երիտասարդ տարիքի տղամարդ է, դուրս են հրավիրել դահլիճից, իսկ Թրամփը չի դիմացել և մեկնաբանել է տեղի ունեցածը՝ ասելով, որ «դեբոշիրի» մայրիկը հաստատ քվեարկել է իր օգտին։
«Նա ջահել է, պետք է մայրիկի մոտ գնա։ Բայց հաստատ խնդիրներ կունենա։ Գրազ եմ գալիս, որ նրա մայրիկը քվեարկել է մեր օգտին»,-ասել է ԱՄՆ-ի նախագահը։