211652_close_icon
views-count6834 դիտում article-date 19:42 26-07-2017

Արա Բաբլոյանն ընդունել է Գոնզալո Ուրրիոլաբեիտիային

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հուլիսի 26-ին ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիային: Արա Բաբլոյանը նշել է, որ այս խորհրդարանում արդեն ձեւավորվել է Հայաստան-Արգենտինա բարեկամական խումբը, որը կշարունակի ղեկավարել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը: Գոնզալո Ուրրիոլաբեիտիան, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, շնորհավորել է Արա Բաբլոյանին ՀՀ ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ: Դեսպանը հույս է հայտնել, որ երկու երկրների միջեւ ձեւավորված ավանդական բարեկամական հարաբերությունները կշարունակեն առավել ընդլայնվել: Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԺ նախագահն ու դեսպանը քննարկել են հոկտեմբերին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Միջխորհրդարանական միության վեհաժողովի շրջանակում երկու երկրների պատվիրակությունների հանդիպմանն ու համագործակցությանը վերաբերող հարցեր:

Նմանատիպ նյութեր