491 դիտում
15:26 09-06-2015
Արմեն Աշոտյանն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիային. քննարկվել են համագործակցությանն առնչվող հարցեր
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի նորանշանակ դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիային: Շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ` նախարարը հույս է հայտնել, որ կրթության և գիտության ոլորտում հայ-արգենտինական կապերը նոր զարգացում կապրեն` հաշվի առնելով ջերմ և ավանդական հարաբերությունները երկու ժողովուրդների միջև:
Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ իր համար պատիվ է դեսպան լինել 4000 տարվա պատմություն ունեցող, պայքարի և մաքառումների միջով անցած երկրում: Դեսպանի խոսքով` Արգենտինայում բնակվում եմ շուրջ 150 հազար հայեր և հայկական համայնքն իր ուրույն և նշանակալի ավանդն ունի երկրի զարգացման և բարգավաճման հարցում:
Արմեն Աշոտյանն անդրադարձել է Արգենտինայի դպրոցներում և բուհերում հայերենի դասավանդման հնարավորությանը` առաջարկելով հայ մասնագետների օգնությունն արգենտինական կողմին: Նախարարը խոսել է նաև ՀՀ դպրոցներում իսպաներենի ուսուցումը խրախուսելու, դասավանդման ժամանակակից մեթոդաբանության ներդրման, ինչպես նաև գիտատեխնիակական ոլորտում համագործակցության ընդլայնման մասին:
Կողմերն անդրադարձել են նաև միջբուհական, մասնավորապես, Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի և Բուենոս-Այրեսի պետական համալսարանի միջև համագործակցության հնարավորությանը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև երկու երկրների միջև կրթության և գիտության ոլորտում գալիք տարիների նախագծերին, այդ թվում` երիտասարդ մասնագետների լեզվական հմտությունների զարգացման և փոխանակման ծրագրերի համատեքստում:
Հանդիպման ավարտին նախարար Արմեն Աշոտյանն առաջարկել է դեսպանին քննարկել ՀՀ դպրոցներում Արգենտինական տանգոյի մրցաշար կազմակերպելու հնարավորությունը:
Նմանատիպ նյութեր
6888 դիտում
19:42 26-07-2017
Արա Բաբլոյանն ընդունել է Գոնզալո Ուրրիոլաբեիտիային
Այս բաժնից
1099 դիտում
16:37 15-01-2025
«Սևան» ՔԿՀ-ում խուզարկության արդյունքում հայտնաբերվել են կասկածելի զանգվածներ և այլ արգելված իրեր
724 դիտում
16:22 15-01-2025
Լևոն Զուրաբյանը չի բացառել, որ 2026 թվականի ընտրություններին ՀԱԿ–ը կմիանա Հայկ Մարությանին
679 դիտում
15:58 15-01-2025
Մեր գոյատևման բանալին բալանսավորված կապերն են թե' ՌԴ-ի, թե' Արևմուտքի, թե' Իրանի հետ. Լևոն Զուրաբյան