211652_close_icon
views-count23192 դիտում article-date 11:01 27-07-2017

Ռուսաստանում նախկին նախարար Ուլյուկաևի գործը ուղարկվել է դատարան. «Ազատություն»

«Ազատություն» ռադիոկայանը գրում է. «Ռուսաստանի գլխավոր դատախազությունը դատարան է ուղարկել երկրի տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի նկատմամբ քրեական գործը: Ուլյուկաևը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի կաշառք վերցնելու հոդվածով: Ավելի վաղ Մոսկվայի քաղաքային դատարանը մերժել էր նրան տնային կալանքից ազատելու խնդրանքը: Նախկին նախարարին արգելված է լքել տունը, հաղորդակցվել արտաքին աշխարհի հետ, միակ շփումը ընտանիքի անդամների հետ է: Ալեքսեյ Ուլյուկաևը տնային կալանքի տակ է անցած տարվա նոյեմբերից: Ըստ քննչական մարմնի՝ «Ռոսնեֆտ»-ը 2 միլիոն դոլար է տվել նախարարին դրական գնահատական ստանալու համար, որն էլ թույլ կտար գնել «Բիշնեֆտ»-ը։ Ուլյուկաևը, հիշեցնենք, ձերբակալվել է պաշտոնավարման ժամանակ: 1950-ականներից ի վեր խորհրդային և հետխորհրդային Ռուսաստանում այս մասշտաբի բարձրաստիճան չինովնիկ չէր ձերբակալվել»: [b]Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:[/b]

Նմանատիպ նյութեր