Հյուսիսային Կորեան վերջին 2 օրերի 2-րդ բալիստիկ հրթիռն է արձակել
Հյուսիսային Կորեայի կենտրոնական հեռահաղորդագրային գործակալությունը հայտնել է «Խվասոն-14» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի հաջող փորձարկման մասին։
Նշվում է, որ փորձարկման հրամանը հրամանատարական կետից տվել է այդ երկրի նախագահ Կիմ Չեն Ընը։
Թռիչքը տևել է 47 րոպե և 12 վայրկյան, թռիչքի հեռավորությունը կազմել է 998 կմ։ Ըստ գործակալության՝ հրթիռը վտանգ չի ներկայացրել հարևան երկրների համար։
Նշենք, որ 2 օր առաջ Փհենյանը կրկին բալիստիկ հրթիռ էր արձակլ, որն ընկել էր Ճապոնական ծովի Հոկայդո կղզուց ոչ հեռու։