Եվրամիությունը Լեհաստանի դեմ պատժամիջոցային ընթացակարգ է սկսել
Եվրոպական հանձնաժողովը վիճաբանություններ առաջացրած դատական բարեփոխման պատճառով Լեհաստանի նկատմամբ պատժամիջոցային ընթացակարգ է սկսել: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը` հանձնաժողովը պաշտոնական ծանուցմամբ նամակ է ուղարկել Վարշավային, երբ հուլիսի 28-ին Լեհաստանում պաշտոնապես հրապարակվել է դատարանների աշխատանքի օրենքը: